«ԱՄՆ-ն դաս չի քաղել»․ Արաղչի

«ԱՄՆ-ն դաս չի քաղել»․ Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեղադրել է Վաշինգթոնին՝ Իսլամաբադում բանակցությունների ձախողման համար։

«Վերջին 47 տարիների ընթացքում ամենաբարձր մակարդակով ինտենսիվ բանակցությունների ընթացքում Իրանը բարեխղճորեն համագործակցել է ԱՄՆ-ի հետ՝ ձգտելով վերջ դնել պատերազմին։ Բայց «Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի» հնարավոր ստորագրումից շատ քիչ առաջ մենք բախվեցինք մաքսիմալիզմի, խաղի կանոնների փոփոխության և շրջափակման։ Ոչ մի դաս չի քաղվել»,- X-ի իր էջում գրել է Արաղչին։

Նախարարը շեշտել է, որ բարի մտադրությունները ծնում են փոխադարձ բարի մտադրություններ, իսկ թշնամանքը՝ թշնամանք։

Leave a Comment