Երեխան գետնից պայթուցիկ է վերցրել․ մատները փրկել չի հաջողվել

Մերձմոսկովյան Օրեխովո-Զուևոյում երեխան գետնից վերցրել է պայթւցիկ, որն անմիջապես պայթել ու պոկել է մատները, հաղորդում է Telegram 112 ալիքը։

Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Բուգրովա փողոցի մարզահրապարակում: Նախնական տեղեկությունների համաձայն՝ տղան անհայտ առարկա է դրել գրպանը, և պայթյունի հետևանքով կտրվել են նրա մատները: Դեպքի վայրում աշխատում են շտապօգնության ծառայությունները, և միջադեպի հանգամանքները պարզվում են:

Leave a Comment