ԱՄՆ-ն նախատեսում է այսօր սկսել Իրանի ծովային շրջափակումը ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

ԱՄՆ-ն նախատեսում է այսօր սկսել Իրանի ծովային շրջափակումը

Այսօր ԱՄՆ զինված ուժերը կսկսեն Իրանի ծովային շրջափակումը, ասվում է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հայտարարության մեջ։

«CENTCOM-ի ուժերը ապրիլի 13-ին՝ Արևելյան ափի ժամանակով ժամը 10:00-ին (Երևանի ժամանակով՝ 18:00), նախագահի հրահանգի համաձայն կսկսեն Իրանի նավահանգիստներ մուտք գործող և այնտեղից դուրս եկող ամբողջ ծովային երթևեկության շրջափակումը։
Շրջափակումը կկիրառվի բոլոր երկրների նավերի նկատմամբ, որոնք մուտք են գործում կամ հեռանում են Իրանի նավահանգիստներից կամ ափամերձ տարածքներից»,- նշվում է հրամանատարության X-ի հաղորդագրության մեջ։

ԱՄՆ ռազմածովային ուժերը չեն խոչընդոտի Հորմուզի նեղուցով այն նավերի անցմանը, որոնք դուրս չեն եկել իրանական նավահանգիստներից կամ չեն ուղևորվում այնտեղ։

Leave a Comment