
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտահոգություն չունի, թե արդյոք Իրանը կվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ: «Ինձ համար միևնույն է՝ նրանք կվերադառնան (բանակցությունների սեղանի շուրջ, թե ոչ)։ Եթե նրանք չվերադառնան, ես դեմ չեմ»,- ասել է նա լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե իր կարծիքով՝ ե՞րբ Իրանը կհամաձայնի վերսկսել ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ զինված հակամարտության կարգավորման շուրջ։
Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ «Իրանը շատ վատ և հուսահատ վիճակում է»։