Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր

ՀՀ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երիտասարդի ձայնը» այցելել էր Տավուշ:

Շրջելով Հաղարծինի վանական համալիրում, այնուհետև` Գոշավանքում, ևս մեկ անգամ հաղորդակցվեցինք մեր բազմադարյա հոգևոր-մշակութային ժառանգությանը:

Անմիջական մթնոլորտում քննարկեցինք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային:

Ունեցանք գործնական դաս` քաղաքական պոպուլիզմ և մանուպուլացիա թեմայով:

Օրն ամփոփվեց ազգային պարերով:

Անչափ հաճելի և արդյունավետ են երիտասարդների հետ հանդիպումները: Նրանց ճշգրիտ հարցադրումներից և դիտարկումներից մշտապես կարելի է հետևություններ անել, իրերին և երևույթներին նայել նոր դիտանկյունից:

Ուրախ էի, որ հանդիպումը տեղի ունեցավ իմ հայրենի Տավուշում:

Leave a Comment