Ազնիվ՝ բոլորի հետ

Ազնիվ՝ բոլորի հետ

12.04.2026 | 21:59

Սիրեցեք և ժպտացեք: Ձեր շրջապատը թող ավելի երջանիկ լինի` ձեր այնտեղ ապրելու համար: Սիրե՛ք և ուրա՛խ եղեք անգամ գորշ ու միապաղաղ օրերին: Անապատային օրեր կան Իմ աշակերտների համար, ինչպես նաև` Պայծառակերպության Լեռներ. բայց երկու դեպքում էլ իրական արժեքն այն է, որ հավատարմորեն և հետևողականորեն կատարեք ձեր պարտականությունները:

Բոլորի հետ ազնիվ եղեք:

Աշխատեք տեսնել մարդկանց սիրտը` Իմ տեսածի պես. ճանաչեք ցավն ու դառնությունը, որով համակված է նրանց կյանքը:

Նախքան ուրիշների հետ տեսակցություն կամ խոսակցություն ունենալը լավ կլինի Ինձ հարցնեք, որպեսզի Ես իբրև թարգման հանդես գամ ձեր երկուսի միջև:

Ապրեք աղոթքի կյանքով: Ինձ հետ խոսելու ժամանակ դուք հոգու խաղաղություն կստանաք: Երբ հավատարիմ ու հետևողական կերպով կատարեք ձեր պարզ գործերը, շուտով առատորեն կստանաք դրանց վարձը, որոնք կդառնան փոքրիկ քարերը` ձեր հաջողության խճանկարի:

Սիրո՛վ ընդունեք բոլոր նրանց, ովքեր ձեզ մոտ կգան:

Սիրում եմ ձեզ:

Մեկնաբանություններ

Leave a Comment