Փեզեշքիանը կարծում է, որ Իրանը կարող է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ

Իրանը կարող է արդար համաձայնության գալ Միացյալ Նահանգների հետ, եթե Վաշինգտոնը հավատարիմ մնա միջազգային նորմերին և հարգի Թեհրանի կարմիր գծերը։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը լիովին պատրաստ է հասնել հավասարակշռված և արդար համաձայնագրի, որը կապահովի խաղաղություն և կայուն անվտանգություն տարածաշրջանում:

Եթե Միացյալ Նահանգները հավատարիմ մնա միջազգային իրավական շրջանակին, համաձայնագրի հասնելը լիովին հնարավոր է», – նրա խոսքերը մեջբերել է Իրանի նախագահի մամուլի ծառայությունը:

Leave a Comment