Reuters. Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցություններում հրաժարվել է դադարեցնել ուրանի հարստացումը

Իսլամաբադում ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների ժամանակ Իրանի ներկայացուցիչները մերժել են Վաշինգտոնի պահանջը՝ դադարեցնել ուրանի հարստացումը և ոչնչացնել դրանց հետ կապված արդյունաբերական օբյեկտները, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի։

Նրա խոսքով՝ Իրանը նաև հրաժարվել է լիովին բացել Հորմուզի նեղուցը նավագնացության համար և դադարեցնել ֆինանսական աջակցություն ցուցաբերել ՀԱՄԱՍ-ի և «Հեզբոլլահ»-ի շարժումներին, ինչպես նաև Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիներին։

Leave a Comment