Հունգարիայում խորհրդարանական ընտրությունների ընտրատեղամասերը փակվել են

Հունգարիայում խորհրդարանական ընտրությունների ընտրատեղամասերը փակվել են

Հունգարիայի խորհրդարանական ընտրությունների ընտրատեղամասերը փակվել են այսօր՝ կիրակի օրը, տեղական ժամանակով ժամը 19:00-ին։

Հունգարիայում անցկացվում են խորհրդարանական ընտրություններ: Խորհրդարանում կա 199 տեղ, որոնք բաշխված են երկու եղանակով՝ 106-ը՝ մեծամասնական համակարգով՝ միամանդատ ընտրատարածքներում և 93-ը՝ համամասնական ընտրակարգով՝ կուսակցական ցուցակների հիման վրա: Ազգային ընտրական գրասենյակի տվյալներով՝ քվեարկելու իրավունք ունեն ավելի քան 8.12 միլիոն հունգարացի քաղաքացիներ՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում:

Ընտրություններին մասնակցող կուսակցությունների թվում են իշխող կոալիցիայի կուսակցությունները՝ վարչապետ Վիկտոր Օրբանի «Ֆիդեսը» և նրա կրտսեր գործընկեր Քրիստոնեա-դեմոկրատական ​​ժողովրդական կուսակցությունը, և նրանց գլխավոր մրցակից «Տիսա» կուսակցությունը։

Մասնակցում են նաև ծայրահեղ աջ «Մեր հայրենիք» կուսակցությունը, ձախակողմյան «Դեմոկրատական ​​կոալիցիան» և երգիծական «Երկպոչ շուն» կուսակցությունը: Խորհրդարան մտնելու համար թեկնածուն պետք է ստանա կուսակցական ցուցակում ընդգրկված ձայների 5%-ը:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment