Թրամփը կանխատեսում է Իրանի հետ բանակցությունների շարունակությունն իր սպառնալիքներից հետո

Թրամփը կանխատեսում է Իրանի հետ բանակցությունների շարունակությունն իր սպառնալիքներից հետո

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը համոզմունք հայտնեց, որ Իրանը կվերադառնա Վաշինգտոնի հետ բանակցությունների սեղանի շուրջ։

Կիրակի օրն ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը, որը գլխավորում էր ԱՄՆ-ի պատվիրակությունը Իսլամաբադում Իրանի հետ բանակցություններում, հայտարարել էր, որ երկու կողմերը չեն կարողացել համաձայնության գալ երկարատև բանակցությունների ընթացքում։

«Ես կանխատեսում եմ, որ նրանք կվերադառնան [բանակցային սեղանի շուրջ – խմբ.] և մեզ ամեն ինչ կտան», – ասել է ԱՄՆ-ի առաջնորդը Fox News-ին տված հարցազրույցում։

Թրամփը նաև նշել է, որ իր նախկին սպառնալիքը՝ ոչնչացնել իրանական քաղաքակրթությունը, «բերել է Իրանին բանակցությունների սեղանի շուրջ»։

Leave a Comment