Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տարածքային տարաձայնությունները վերաբերում են ընդամենը մի քանի կիլոմետրի, հայտարարել է Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
Այսպես նա մեկնաբանել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի խոսքերը, ով նշել էր, որ խաղաղ բանակցություններում կողմերը կենտրոնացած են փոքր տարածքների քննարկման վրա։ «Այս փուլում խոսքը գնում է այս կամ այն ուղղությամբ մի քանի քառակուսի կիլոմետր տարածքի շուրջ վեճի մասին», – ասել է նա։
«Սա իսկապես հաշված կիլոմետրեր են <…>, կոպիտ ասած՝ այնտեղ կա Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության մոտ 17-18%-ը, որը մեզ մնում է ազատագրել, և դա կնշանակի վարչական սահմաններին հասնել», – ասել է Պեսկովը։
