Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատարի տեղակալ Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Գարիկ Հակոբյանն ու կրտսեր պարեկ Հովիկ Մարգարյանը։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։
Պարեկային ծառայությունը պարզում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Mercedes»-ը, որը եղել է կայանված, «BYD»-ի հարվածից մասամբ հայտնվել է կանաչ գազոնում, իսկ հետևի անվադողը ամբողջությամբ կոտրվել է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: