Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում «Սևիլյան» հաղթեց «Ատլետիկոյին»



ՍՊՈՐՏ

Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում «Սևիլյան» սեփական հարկի տակ 2-1 հաշվով առավելության հասավ Մադրիդի «Ատլետիկոյի» նկատմամբ։

Տանտերերը հաջող մեկնարկեցին հանդիպումը. արդեն 10-րդ րոպեին Ակոր Ադամսը անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը՝ առաջ մղելով «Սևիլյային»։ Հյուրերին հաջողվեց հավասարեցնել հաշիվը 35-րդ րոպեին՝ աչքի ընկավ Խավիեր Բոնյարը` խփելով իր առաջին գոլը «ներքնակագործների» կազմում։ Սակայն առաջին խաղակեսի վերջնամասում՝ 45+2-րդ րոպեին, Նեմանյա Գուդելը Ռուբեն Վարգասի փոխանցումից հետո կրկին առաջ մղեց անդալուզյան ակումբին՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը:

Այս պարտությունը երրորդ անընդմեջն էր Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմի համար Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում։ Հիշեցնենք, որ ավելի վաղ «ներքնակագործները» զիջել էին «Ռեալին» և «Բարսելոնային»։



Leave a Comment