ՏԵՍԱՆՅՈւԹ. Իսպանիայում գնդակահարել և հրկիզել են Նեթանյահուհի խրտվիլակին

Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական բողոք է ներկայացրել Իսպանիայի կառավարությանը՝ երկրում տեղի ունեցած հակաիսրայելական ցույցի կապակցությամբ։ Գերատեսչություն է կանչվել Թել Ավիվում Իսպանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը, որին փոխանցվել է հրեական պետության դժգոհությունը կատարվածի վերաբերյալ։

Բողոքի ակցիայի հիմք է հանդիսացել Իսպանիայում կազմակերպված մի միջոցառում, որի ժամանակ ցուցարարները հրկիզել և գնդակահարել են Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի խրտվիլակը։ Տարածված տեղեկությունների համաձայն՝ խրտվիլակի վրա եղել են վիրավորական գրություններ, որոնք վարչապետին մեղադրում էին ցեղասպանություն իրականացնելու մեջ։

Իսրայելական կողմը պաշտոնական հայտարարության մեջ Մադրիդին մեղադրել է հակասեմական տրամադրությունների խրախուսման և «հակաիսրայելական մոլուցքի» մեջ։ Դիվանագիտական գերատեսչությունը շեշտել է, որ նմանատիպ գործողություններն անընդունելի են և վնասում են երկկողմ հարաբերություններին։ Այս պահին իսպանական կողմից պաշտոնական արձագանք դեռևս չի հաղորդվում։

Leave a Comment