Երբեք մի՛ սպառնացեք իրանցիներին․ ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները քիչ է մնացել ավարտվեն ծեծկռտուքով

Բանակցությունների ժամանակ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին գրեթե բախման մեջ է մտել ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի հետ, երբ քննարկվում էր Հորմուզի նեղուցի հարցը, գրել է թուրք լրագրող Չեթիներ Չեթինը X սոցիալական ցանցում: Նա նշել է, որ իրավիճակը բավականին լարված է եղել։

Նախարար Աբբաս Արաղչիի և Ուիթքոֆի միջև լարված իրավիճակ է ստեղծվել, որը գրեթե վերածվել է ֆիզիկական կռվի՝ Հորմուզի նեղուցի կառավարման շուրջ լուրջ տարաձայնությունների պատճառով: «Երբեք մի՛ սպառնացեք իրանցիներին», — հայտնել է լրագրողը։

Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը հայտարարել էր, որ Պակիստանի մայրաքաղաքում Իրանի հետ կայացած բանակցությունները որևէ համաձայնության չեն հանգեցրել: Նա հավելել է, որ իրանական կողմը մերժել է Սպիտակ տան պայմանները։

Leave a Comment