Հունգարիայում անցկացվում են խորհրդարանական ընտրություններ

Հունգարիայում անցկացվում են խորհրդարանական ընտրություններ

Այսօր Հունգարիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները, հիմնական մրցակցությունը ծավալվում է վարչապետ Վիկտոր Օրբանի ղեկավարած «Ֆիդես» կուսակցության և Պետեր Մագյարի «Տիսա» քաղաքական ուժի միջև։

Գործող վարչապետ Վիկտոր Օրբանը ակնարկել է, որ մտադիր է դադարեցնել Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային և հեռացնել Հունգարիան Եվրոպական միությունից։

Միևնույն ժամանակ, երկրի խոշորագույն ընդդիմադիր կուսակցության՝ «Տիսա»-ի առաջնորդ Պետեր Մագյարը խոստացել է պայքարել կոռուպցիայի դեմ և վերադարձնել Հունգարիան եվրոպական ուղի։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment