Իսլամաբադում բանակցությունները տևել են 24 ժամ: «Այսօր զբաղված և երկար օր էր Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակության համար Իսլամաբադում։ Շաբաթ առավոտից սկսված ինտենսիվ բանակցությունները, որոնք ընթացել են Պակիստանի միջնորդությամբ և բարեխիղճ ջանքերով, կողմերի միջև փոխանակվել են բազմաթիվ հաղորդագրություններ և տեքստեր»,-հայտնել է Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային։ Բանակցային հա հարցերը վերաբերել են` Հորմուզի նեղուցին, միջուկային հարցին, պատերազմի փոխհատուցումներին, պատժամիջոցների վերացմանը, Իրանի դեմ և տարածաշրջանում պատերազմի լիակատար դադարեցմանը:
Իրանի ԱԳՆ խոսնակը հավելել է. «Այս դիվանագիտական գործընթացի հաջողությունը կախված է մյուս կողմի լրջությունից և բարեխղճությունից, չափազանցված և անօրինական պահանջներից զերծ մնալուց, ինչպես նաև Իրանի օրինական իրավունքների և շահերի ընդունումից»։
Հիշեցնենք՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտնել է, որ բանակցություններում Իրանը և ԱՄՆ-ն համաձայնության չեն եկել։
