Իրան-ԱՄՆ բանակցություններ․ կողմերը անցել են գրավոր փաստաթղթերի փոխանակման

Իսլամաբադում ավարտվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև Պակիստանի միջնորդությամբ անցկացված դեմառդեմ բանակցությունների առաջին փուլը, որից հետո կողմերը անցել են գրավոր փաստաթղթերի փոխանակման գործընթացի։ Այս մասին հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը։
Նշվում է, որ իրանական և ամերիկյան բանակցային պատվիրակությունների փորձագիտական խմբերը, որոնք մի քանի ժամ շարունակ ներգրավված են եղել քննարկումներում, հանդիպման ավարտից հետո սկսել են օրակարգային հարցերի շուրջ գրավոր դիրքորոշումների փոխանակում՝ նպատակ ունենալով հստակեցնել կողմերի մոտեցումները և ձևավորել հնարավոր համաձայնության շրջանակը։

Leave a Comment