Լավրով. Ոչ ոք չի կարող միայնակ հաղթահարել այսօրվա համաշխարհային իրավիճակը

Ոչ մի երկիր չի կարող միայնակ հաղթահարել այսօրվա համաշխարհային իրավիճակը։  Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ռուսաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում, որի մի հատվածը տեղադրվել է ռուսական դիվանագիտական ​​​​գործակալության կայքում։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք գիտությունը կարող է օգնել գործնական դիվանագիտությանը այսօրվա աշխարհում, որը «ստեղծում է խելագարված աշխարհի տպավորություն», Լավրովն ասել է. «Ես չեմ կարծում, որ որևէ մեկը լիովին ունակ է տիրապետել այսօրվա իրավիճակին։ Ոչ ոք չի կարող միայնակ հաղթահարել։ Ոչ մի երկիր, առավել ևս՝ որևէ պետության որևէ մաս, այս դեպքում՝ գիտությունը»։ «Բայց կարող եմ հաստատել, որ գիտությունն իսկապես օգնում է մեր աշխատանքին», – հավելել է Լավրովը։

Leave a Comment