
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների միջև խորհրդակցությունների երրորդ փուլը, որը տեղի կունենա շաբաթ երեկոյան Իսլամաբադում, կորոշի, թե արդյոք երկու երկրների միջև բանակցությունները արդյունավետ կլինեն, «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Իրանի պետական IRIB հեռուստաալիքը։
Իրանական լրատվամիջոցները նախկինում հաղորդել էին, որ Իրանն ու ԱՄՆ-ն արդեն երկու փուլ բանակցություններ են անցկացրել Պակիստանի մայրաքաղաքում։ Երրորդ փուլը տեղի կունենա շաբաթ երեկոյան։