
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շաբաթ օրը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է, որ Ֆրանսիան պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հորմուզի նեղուցով անվտանգ նավարկություն ապահովելու հարցում, հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով Մակրոնի հայտարարությանը։
«Ես ընդգծեցի Իրանի կողմից Հորմուզի նեղուցով նավարկության ազատության և անվտանգության արագ վերականգնման անհրաժեշտությունը․ Ֆրանսիան պատրաստ է աջակցել այդ հարցում: Ես կարևորեցի հրադադարի ռեժիմի լիակատար պահպանումը, այդ թվում՝ Լիբանանում», – գործակալությունը մեջբերել է Մակրոնի խոսքերը: