Գերմանիայում կոնտակտային լարը պոկվել եւ ընկել է ուղիղ արագընթաց գնացքի վրա



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Գերմանիայում էլեկտրահաղորդագծի կոնտակտային լարը պոկվել եւ ընկել է ուղիղ արագընթաց գնացքի վրա, որը 600 ուղեւոր էր փոխադրում։ Այս մասին տեղեկացրել է Bild թերթը։

Միջադեպը տեղի է ունեցել ժամը մոտ 12։00-ին Ցանա-Էլսթեր քաղաքի (Սաքսոնիա-Անհալթ դաշնային երկրամաս) մոտ, Բեռլինի եւ Մյունխենի միջեւ երկաթուղային ճանապարհի տեղամասում։ Թե ինչ պատճառով է  պոկվել կոնտակտային լարը՝ առայժմ հայտնի չէ։ Դրա հետեւանքով կոտրվել են վագոնների մի քանի պատուհաններ, տուժել է առնվազն երկու մարդ։

Գնացքը արտապլանային կանգառ է կատարել, այժմ պատահարի վայրում աշխատում են դաշնային ոստիկանությունը եւ փրկարար ծառայությունները։ Տեղամասը փակ է երթեւեկության համար։ Ինչպես սպասվում է, ուղեւորներին նշանակման վայր կհասցնեն ավտոբուսներով։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment