Էմանուել Մակրոնը խոսել է Հայաստանի շուրջ խաղաղության գործընթացի մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ մայիսի 4-ին Երևանում նախատեսված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից առաջ վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին։ Նրա խոսքով՝ այդ գործընթացը կարող է տարածաշրջանին բացել նոր դարաշրջան՝ հիմնված բաց սահմանների և ամրապնդված տարածաշրջանային համագործակցության վրա։
Մակրոնը այս մասին գրել է X-ում՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած հեռախոսազրույցին։
Թուրքիայի նախագահի վարչակազմի հաղորդմամբ՝ զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Հորմուզի նեղուցում միջազգային իրավունքի հիման վրա ազատ նավարկության ապահովման, Սիրիայում ստեղծված իրավիճակի, Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին աջակցության, ինչպես նաև Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության բանակցությունների վերսկսման հարցերը՝ կայուն լուծումների հասնելու նպատակով։

Leave a Comment