Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում – armeniatoday.am

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում, հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։

Նա նժույգթափերի վարժության եզրափակչում վաստակել է 14.733 միավոր՝ արժանանալով պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին։

Հայաստանի մեկ յալ ներկայացուցիչ՝ Արթուր Ավետիսյանը, դարձել է առաջնության բրոնզե մեդալակիր։ Նա օղակներ վարժությունում վաստակել է 14133 միավոր։

Leave a Comment