Մոսկվան խաղացնում է ու գցում. պետք է ազատվել գերությունից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մոսկվան խաղացնում է ու գցում. պետք է ազատվել գերությունից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Radar Զրույց» հաղորդաշարի շրջանակում հանրային գործիչ Միքայել Հայրապետյանն անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին։

«Հայաստանն այնքան է ապաքաղաքականացվել բառի դրական իմաստով, որ տարբեր տեղերում կկվի նման բներ են դնում, ձվեր են ածում։ Շատ տրամաբանական է և միևնույն ժամանակ ցավալի, որ հիմա Հայաստանում նման տրամաբանություն է տիրում»։

Անդրադառնալով այն փաստին, որ «Ուժեղ Հայաստանն» ու ԲՀԿ-ն չեն շտապում հայտարարել ընտրություններից հետո Ռոբերտ Քոչարյանին սատարելու և վարչապետի պաշտոնում ընտրելու պատրաստակամության մասին՝ Հայրապետյանը նշեց, որ Քոչարյանի թողած «ժառանգությունը» բավականին բացասական է.

«Մարտի 1-ը, որքան էլ ժամանակ անցնի, անմարսելի է լինելու։ Քոչարյանն ինչքան ուզում է մատները մոմ սարքի, միևնույն է, դա ենթագիտակցության մեջ նստվածք է թողել։ Իրենք բոլորն էլ «շան հոտառություն» ունեն. զգում են, որ Մոսկվան Քոչարյանին հիմա ուղղակի խաղացնում է, և հասկանում են, որ դա լուրջ չէ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Գնահատեք հոդվածը

Leave a Comment