Երևանի Ռուսթավելի փողոցի մոտ 50 մետրանոց հատվածը արդեն 10 օր է՝ փակ է և գտնվում է քանդուքարափ վիճակում՝ լուրջ խնդիրներ ստեղծելով վարորդների և քաղաքացիների համար։ Չնայած նրան, որ արդեն մեկ շաբաթ է՝ շինարարությունն ընթանում է, ճանապարհահատվածը շարունակում է մնալ փակ, իսկ տեսանելի առաջընթաց գրեթե չկա։
Խոսքը բավականին բանուկ հատվածի մասին է, որը կապում է փոքր կենտրոնը Կոնդի հետ։
Այս փողոցի փակ լինելու պատճառով Պարոնյան փողոցը վերջին օրերին զգալիորեն գերծանրաբեռնվել է, ինչի հետևանքով ավելացել են թե՛ խցանումները, թե՛ ճանապարհատրանսպորտային պատահարները։
Քաղաքապետարանը, սակայն, արդեն շուրջ մեկ շաբաթ է, չի կարողանում ամբողջությամբ կարգի բերել այս հատվածը՝ շարունակաբար խնդիրներ առաջացնելով քաղաքի երթևեկության համար։