Արդեն գրեթե մեկ տարի է, ինչ ես գտնվում եմ կալանքի տակ` եկեղեցին և մեր ինքնությունը պաշտպանելու համար: Ես բարձրացրել եմ իմ ձայնը մի վարչակարգի դեմ, որը հայ ժողովրդին պահում է աղքատության մեջ, պատերազմի վախի ներքո և պառակտված վիճակում: Այս մասին այսօր՝ ապրիլի 11-ին, իր տեսաուղերձում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։
«Թեև անձամբ ձեր կողքին չեմ, բայց ես միանում եմ ձեր բոլորի ձայներին: Միասին մենք այն ուժն ենք, որ փոփոխություն է բերելու և այդ ուժը հնարավոր չէ կանգնեցնել: Մենք պետք է միանշանակ հաղթանակ տանենք ընտրություններում՝ հեռացնելով իշխանությունից մեր ազգը խայտառակող, մեր պետությունը նվաստացնող, մեր պետականության հիմքերը քանդող փոքրիկ խմբակին: Մենք բոլորս պատրաստ ենք ամեն ինչ զոհաբերել հանուն Հայաստանի, մինչդեռ Փաշինյանը ամեն ինչ զոհաբերում է հանուն իր աթոռի։ Հիմա թող նրանք լսեն մեզ, երբ ասում ենք փոփոխությունը գալիս է:
Հարգելի հայրենակիցներ, մեր թիմի հետ միասին կստեղծենք Հայաստանի ուժեղ տնտեսություն նոր գործարաններով, 300 000 նոր աշխատատեղերով, մարդկանց ապրուստի կտրուկ բարելավումով, բիզնեսի և գյուղատնտեսության համար նոր հնարավորություններով: Այսօրվա աշխարհում ուժեղ տնտեսությունն է ուժեղացնում դիվանագիտությունը և պաշտպանությունը, և մենք կունենանք ուժեղ դիվանագիտություն և ուժեղ պաշտպանություն՝ պաշտպանված երկնքով, պրոֆեսիոնալ վերազինված բանակով, որոնք իսկապես կերաշխավորեն խաղաղությունը ոչ թե բառերով, այլ գործով», — նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։