Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց մեղադրում են հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Ռուսական ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Խերսոնի մարզի ռուսական վերահսկողության տակ գտնվող Նովայա Կախովկային, ինչի հետևանքով, ըստ հաղորդման, վիրավորվել է մեկ քաղաքացիական անձ։

Ուկրաինական լրատվամիջոցների տվյալներով՝ ռուսական կողմը բազմակի արձակման հրթիռային համակարգերից հարվածել է Խերսոնի մարզի աջ ափին գտնվող տարածքներին։ Նշվում է նաև, որ հարվածներ են արձանագրվել Խարկովի մարզում, որտեղ կիրառվել է անօդաչու թռչող սարք։

Տեղեկությունները հակասական են, և կողմերից յուրաքանչյուրը պատասխանատվությունը վերագրում է մյուսին։ Անկախ աղբյուրներով այս պնդումները դեռ չեն հաստատվել։

Leave a Comment