ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ կարգավորման բանակցությունների տապալման դեպքում ԱՄՆ-ը կարող է վերսկսել ռազմական գործողությունները։
Newsmax հեռուստաալիքի լրագրող Քելի Մայերի հետ զրույցում նա նշել է, որ դեռևս հստակ չէ, թե ինչպես կավարտվեն Թեհրանի հետ ընթացող քննարկումները։ Հարցին, թե արդյոք ինքը հույս ունի դրական արդյունքի, Թրամփը նշել է գործողությունների պատրաստակամության մասին։
«Կարևոր չէ, թե ինչպես կանցնեն բանակցությունները․ հակառակ դեպքում մենք կվերսկսենք հարվածները Իրանի դեմ։ Մենք պատրաստ ենք գործելու»,– Թրամփի խոսքերը մեջբերել է լրագրողը X սոցիալական ցանցում։