Նյու Յորքի նախկին քաղաքապետ Էրիկ Ադամսը Ալբանիայի քաղաքացիություն է ստացել

Նյու Յորքի նախկին քաղաքապետ Էրիկ Ադամսը հայտնել է, որ Ալբանիայի քաղաքացիություն է ստացել։

«Ինձ համար պատիվ է ընդունել Ալբանիայի պատվավոր քաղաքացիությունը. սա ոչ միայն անձնական ձեռքբերում է, այլև Նյու Յորքի ու ալբանացի ժողովրդի միջև առկա խորը և ամուր կապերի արտացոլումը»,- X-ի իր էջում գրել է Ադամսը։

Նա շնորհակալություն է հայտնել երկրի նախագահ Բայրամ Բեգային և ընդգծել Նյու Յորքի ալբանական համայնքի դերը։

Ադամսը գլխավորել է Նյու Յորքը 2022-ից 2025 թվականներին. քաղաքապետի պաշտոնում նրան հաջորդել է Զոհրան Մամդանին։

Leave a Comment