Մհեր Գրիգորյանի նախագահությամբ՝ քննարկվել են ՀԸԳՀ-ի նորճանապարհային քարտեզի իրագործման ընթացքը


Քաղաքականություն


Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել: Այս մասին հայտնում են կառավարությունից։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ՝ հանձնաժողովում քննարկվել են ՀԸԳՀ-ի նորճանապարհային քարտեզի իրագործման ընթացքը, միջոցառումների համար պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները հանդես են եկել զեկույցներով:

Անդրադարձ է կատարվել ճանապարհային քարտեզի կիրարկումն առավել արդյունավետ դարձնելուն ուղղված մշտադիտարկման և հաղորդակցության նոր գործիքների ներդրման անհրաժեշտության հետ կապված հարցերին։Նիստի արդյունքներով փոխվարչապետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ պատասխանատու գերատեսչություններին։

 


Leave a Comment