Լիբանանի հյուսիսում գտնվող Ալ Քաա քաղաքում կանգնեցվել է Քրիստոսի մեծ արձանը, որը դարձել է տարածաշրջանի ամենախոշոր կրոնական հուշարձաններից մեկը։ Արձանը տեղադրվել է «Խաչի լեռ» կոչվող բարձունքի վրա՝ նայելով դեպի Բեքաայի հարթավայրը և Սիրիայի սահմանը։ Քաղաքը հիմնականում բնակեցված է քրիստոնյաներով և «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման կողմից նախկինում ենթարկվել էր հարձակումների։
Հուշարձանը նախագծել է ճարտարապետ Ջորջ Մախլուֆը։ Դրա կառուցման համար օգտագործվել է ավելի քան 3 տոննա պողպատ, արձանի բարձրությունը 16 մետր է։ Տեղացիները հույս ունեն, որ արձանը կդառնա ուխտագնացության և կրոնական զբոսաշրջության կարևոր վայր։
