ԱՄՆ տիեզերական գործակալության՝ NASA-ի «Արտեմիս II» առաքելության շրջանակում Լուսնի շուրջ թռիչք իրականացրած չորս տիեզերագնացները հաջողությամբ վերադարձել են Երկիր՝ վայրէջք կատարելով Խաղաղ օվկիանոսում, հաղորդում է BBC-ն:
Տիեզերագնացներն այժմ գտնվում են փրկարար նավի վրա և վերականգնվում են ինը օր տևած ուղևորությունից հետո, որի ընթացքում նրանք Երկրից հեռացել էին մարդկության պատմության մեջ առավելագույն հեռավորությամբ։
«Օրիոն» տիեզերանավը Երկրի մթնոլորտ մուտք գործելիս շարժվում էր ավելի քան 24,000 մղոն/ժամ (մոտ 38,600 կմ/ժ) արագությամբ, իսկ դրա ջերմապաշտպան շերտը ենթարկվել էր ծայրահեղ բարձր ջերմաստիճանների՝ հասնելով Արեգակի մակերևույթի ջերմության գրեթե կեսին։
Անվտանգ վերադարձը ճանապարհ է հարթում «Արտեմիս» ծրագրի հաջորդ փուլի համար, որի նպատակն է մարդկանց վայրէջք ապահովել Լուսնի վրա և ապագայում այնտեղ մշտական բազա ստեղծել։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ողջունել է տիեզերագնացների վերադարձը՝ այն բնութագրելով որպես «հիասքանչ» և կրկին հրավիրել նրանց այցելել Սպիտակ տուն։
Մինչ այս պահը NASA-ն դեռ չի հայտարարել, թե երբ տիեզերագնացները առաջին անգամ հանրության առաջ կհայտնվեն։
Orion տիեզերանավն արձակվել էր ծանր դասի SLS հրթիռակիրով Ֆլորիդայի Քեյփ Կանավերալ տիեզերակայանից ապրիլի 1-ին։
