Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում Հիքմեթ Հաջիևը պատասխանել է հայկական պատվիրակության հարցերին։
Հանդիպման ընթացքում կարևորվել է երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների զարգացումը և Ադրբեջանի տարածքով Հայաստանին տարանցիկ ապրանքների մատակարարումը։ Նշվել է, որ TRIPP նախագծի իրականացումը կարող է փոխել տրանսպորտային և տարածաշրջանային դինամիկան։ Շեշտադրվել է նաև խաղաղության օրակարգի շուրջ երկկողմ բանակցությունների, քաղաքացիական հասարակությունների միջև շփումների և վստահության ամրապնդման միջոցառումների անհրաժեշտությունը։