Վենսը Իսլամաբադում բանակցություններ է վարել Պակիստանի վարչապետի հետ

1lurer.am ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Իսլամաբադում բանակցություններ է վարել Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ՝ հայտնել են Սպիտակ տնից:


 


Ամերիկյան պատվիրակության կազմում են նաև ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները, Պակիստանի պատվիրակության կազմում՝ ներքին գործերի նախարար Մոհսին Նաքվին և փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուհամադ Իցհակ Դարը:


 


Ավելի վաղ Իրանի պետական հեռուստատեսությունը հայտնել էր խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի և Պակիստանի վարչապետի հանդիպման մասին:


 


Իսլամաբադում ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները պետք է սկսվեն տեղական ժամանակով 17:00-ից հետո:


 


 


Leave a Comment