Բա ադրբեջանցիների դեպքում ինչո՞ւ այդ տրամաբանությունը չի գործում…



Իրեն մոտեցած քաղաքացու նկատառմանը, որ մի ողջ երկրի վարչապետ ներսում հպարտությունից ու համաձարկությունից խոսելուն զուգահեռ դրսում ճիշտ հակառակ կեցվածքն է ընդունում, Նիկոլն արձագանքել է՝ ասելով, թե ամեն մարդ իր երկրում պետք է հպարտ ու «դուխով» լինի, քանի որ այլ երկրներում այդպիսին լինելու շատ լուրջ սահմանափակումներ կան: «Մեկը, որ գա ուրիշ երկրից ու ստեղ իրան «դուխով» ու հպարտ պահի,ձեզ դուր կգա՞»,-հռետորական հարց է բարձրացրել Նիկոլը քաղաքացու հետ զրույցում:

Փաստորեն, Նիկոլի թույլ կողմը գտել են օտարները. նա Հայաստանից դուրս կուռկուռի ձագ է դառնում: Դրա համա՞ր էին տարել Պրահա, որ թղթով Արցախը հռչակվի՝ Ադրբեջան: Բա ինչո՞ւ Իլհամն այդպես չի մտածում, ինչո՞ւ է դրսերում Նիկոլին տեսնելիս իրեն առյուծ ու արծիվ զգում, մեկ-մեկ էլ վրան ղժժում…

Հիշո՞ւմ եք վերջերս ադրբեջանցիների այցը Հայաստամ կամ ավելի վաղ տեղի ունեցած բլոգեր ադրբեջանուհու երևանյան զբոսանքը մտաբերո՞ւմ եք: Երկու դեպքում էլ ադրբեջանցիներն իրենց լավ էլ «դուխով» ու հպարտ էին պահել Հայաստանում՝ իրենց զգալով երկրի տեր ու տիրական: Նիկոլը կամ ցանկացած հայ կարո՞ղ է գնալ այսօր Ադրբեջան ու «պրետենզիաներ» ներկայացնել տեղացիներին այնպես, ինչպես դա արել էին ադրբեջանցիները: Նիկոլի տրամաբանոթյունը բա ինչո՞ւ է կաղում նրանց դեպքում, ինչո՞ւ միայն Ադրբեջանում չեն ինքնադրսևորվում:

Կաղում է, քանի որ իրենց հաղթող կողմ են համարում, իսկ Նիկյոլն էլ իր կողմից անում է ամեն ինչ, որ հաղթողի տիտղոսն այլևս երբեք չվիճարկվի. Նիկոլն է ադրբեջանցիների «դուխի» աղբյուրը, նա է նրանց թևավորում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment