Իրանը դեռևս լիովին չի բացել Հորմուզի նեղուցը, քանի որ չի կարողանում գտնել և մաքրել ջրերում տեղադրված բոլոր ականներ:
Այս մասին հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին։
Նրանց խոսքով՝ իրավիճակը կարող է բարդացնել ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների միջև այսօր Պակիստանում կայանալիք բանակցությունները։ Անցյալ ամիս Թեհրանը ականապատել է ռազմավարական նեղուցը՝ օգտագործելով փոքր նավակներ, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը սկսել էին Իրանի դեմ պատերազմը։ Ականների սպառնալիքը, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի և հրթիռային հարվածների վտանգը, գործնականում կանգնեցրել են տանկերների և այլ նավերի տեղաշարժը, ինչը հանգեցրել է էներգակիրների գների բարձրացմանը։
Այնուամենայնիվ, անցումը բաց է մնացել այն նավերի համար, որոնք պատրաստ են վճարել գումարը:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նախազգուշացումներ է տվել և հրապարակել անվտանգ երթուղիներ։