«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալեքսան Ալեքսանյանը ֆեյսբուքյան եթերում ասել է․
«Տեղեկացա, որ Փաշինյանին ուղեկցող ոստիկանական ավտոբուսը վթարի է ենթարկվել քաղաքացիական ավտոմեքենայի հետ, կա զոհ և 12 վիրավոր։ Էս մարդն էլի լույսը չբացված՝ տնից դուրս եկավ ու դժբախտություն բերեց գլխներիս։ Փաշինյա՛ն, բա չհասնեիք էդ մարդկանց, չտեսնեիք՝ ի՞նչ օգնություն է պետք, թե՞ ձեզ համար ավելի կարևոր էր Գնթունիքում մի բան ուտելը»։