ԱՄՆ հետախուզության գնահատականների համաձայն՝ Իրանը պահպանում է հրթիռային նշանակալի հնարավորություններ՝ չնայած իր հրթիռային ենթակառուցվածքների որոշ մասի ոչնչացմանը։
Ինչպես հաղորդում է The Wall Street Journal-ը, Թեհրանը դեռևս ունի հազարավոր բալիստիկ հրթիռներ, որոնք կարող են արձակվել ստորգետնյա պահեստարանների և թաքնված արձակման համակարգերի միջոցով։
Հրապարակման համաձայն՝ ԱՄՆ հետախուզության գնահատականներին ծանոթ ԱՄՆ պաշտոնյաները կարծում են, որ Իրանի վնասված հրթիռային կայանները կարող են վերականգնվել և վերագործարկվել վերանորոգումից հետո։
Հրապարակումը նաև նշում է, որ որոշ ամերիկացի պաշտոնյաները մտահոգված են, որ ներկայիս հրադադարի համաձայնագիրը կարող է օգտագործվել Իրանի կողմից իր հրթիռային զինանոցը համալրելու և ռազմական ներուժը վերականգնելու համար։