Ադրբեջանը Հայաստան է ուղարկել 887 տոննա դիզելային վառելիք • Tribune.am

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը։

Ըստ APA-ի՝ այսօր Հայաստան է ուղարկվել 15 երկաթուղային վագոն (887 տոննա) դիզելային վառելիք։

Մինչ օրս Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել ընդհանուր առմամբ 6312 տոննա դիզելային վառելիք (ներառյալ վերջին խմբաքանակը), 979 տոննա AI-92 բենզին և 2955 տոննա AI-95 բենզին։

Leave a Comment