Նախագիծ. Կառավարությունն ԱՆԻՖ-ին 9,8 մլն դոլար կտա, որ վերջինս մարի պարտքերը. Hetq



Hetq.am-ը գրում է.


Կառավարությունը ծրագրում է «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» պետական ներդրումային ֆոնդից վերցնել վերջինիս ունեցած 3,7 մլրդ դրամը (Կենտրոնական բանկի ներկա փոխարժեքով՝ 9,8 մլն դոլար) եւ փոխանցել պետբյուջե: Այս մասին գրում է Հետքը։



Այս գումարից 3,61 մլրդ դրամը գոյացել է մասնավոր 4 ընկերություններից հետ ստացած դրամական միջոցներից: Այս եւ այլ ընկերություններում պետական ֆոնդը ժամանակին միլիոնավոր եւ նույնիսկ միլիարդավոր դրամների ներդրումներ էր արել՝ դառնալով դրանց համասեփականատեր: 2025-ի օգոստոսին Կառավարությունը ներդրումները հետ ստանալու գործընթաց էր նախաձեռնել, ինչից հետո ֆոնդը հետ է ստացել 3,61 մլրդ դրամ:

Պետբյուջե փոխանցվելիք 3,7 մլրդ դրամից շուրջ 90 մլն դրամն էլ ներդրումային ֆոնդի դրամային հաշիվներին առկա գումարի մնացորդն է:


Հիշեցնենք, որ «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդի նպատակը եղել է կորոնավիրուսի համավարակի ազդեցության պայմաններում ՀՀ տնտեսական ակտիվության բարձրացումը, աշխատատեղերի ստեղծումը, արտահանման խթանումը, Հայաստանի մարզերի զարգացումը: Այս ֆոնդի մասնակիցը, այսինքն՝ նրա թողարկած փայերի սեփականատերը, պետությունն է՝ ՀՀ-ն, որը պետբյուջեից գումարներ էր «սրսկում» ֆոնդ, իսկ հետո դրանք ներդրվում էին տարբեր ընկերություններում:

2020 թ. Կառավարությունը սահմանել էր, որ ֆոնդում պետության մասնակցության առավելագույն ժամանակահատվածը 10 տարին է, ընդ որում՝ առաջին 5 տարում ֆոնդը պետք է ներդրումներ կատարեր պետական միջոցներով, իսկ հաջորդող 5 տարում պիտի իրականացվեր ֆոնդի ակտիվների իրացում (լիկվիդացիա) եւ պետության փայերի մարում: Այլ կերպ ասած՝ այսուհետ ներդրումներ այլեւս չեն կատարվելու (առաջին 5 տարին ավարտվել է), սկսվել է ֆոնդի ակտիվների լիկվիդացիան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment