Այսօր Ադրբեջանը դիզելային վառելիքի հերթական խմբաքանակն է Հայաստան ուղարկել։ Տեղեկությունը փոխանցում են ադրբեջանական լրատվականները:
Նշվում է, որ բեռը կազմված է 15 վագոնից, որոնցում ընդհանուր առմամբ առկա է 887 տոննա դիզելային վառելիք։ Վառելիքը տեղափոխվում է երկաթուղային ճանապարհով։