11:00 Լուրերը մեկ տողով. Ողբերգական վթար, փոփոխություններ վարորդների համար

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

 

·  Քուչակ-Ապարան ճանապարհին ոստիկանական ավտոբուսի և մեքենայի բախումից մեկ մարդ զոհվել է, 12-ը՝ վիրավորվել։

·  ՆԳՆ-ն առաջարկում է կրկնապատկել վարորդական գործնական քննության ժամկետը և պարզեցնել թեստային հարցաշարերը։

·  Ռոբերտ Քոչարյանը երիտասարդների հետ հանդիպմանը կարևորել է պետական կարգապահությունը և կրթական համակարգի փոփոխությունը։

·  «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մեկ շաբաթով հետաձգել է իր համագումարն ու նախընտրական ցուցակի հաստատումը։

·  Սերգեյ Լավրովն Ուկրաինայի հակամարտության լուծումը պայմանավորել է Ռուսաստանի անվտանգության երաշխիքների ապահովմամբ։

·  Ալյումինի խոշորագույն արտադրողը հրթիռային հարվածների պատճառով դադարեցրել է մատակարարումները Պարսից ծոցում։

·  Իսլամաբադում մեկնարկում են ԱՄՆ-Իրան բարձր մակարդակի բանակցությունները՝ Պակիստանի միջնորդությամբ։

 

Leave a Comment