Արարատ գյուղում Շահումյանի արձանի փոխարեն կտեղադրվի Վազգեն Սարգսյանինը․ ԶԼՄ

Հայաստանի ու Արցախի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի հայրենի Արարատ գյուղի Մշակույթի տան մոտ գտնվող հեղափոական գործիչ Ստեփան Շահումյանի արձանը կհեռացնեն և կտեղադրեն Սարգսյանինը, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ թերթի՝ դրա համար առաջիկայում հանրային լսումներ կանցկացվեն։ Արարատի վարչական ղեկավար Էլեն Գասպարյանը թերթին հայտնել է, որ Ստեփան Շահումյանի արձանը ցանկանում են տեղափոխել այգի, քանի որ ժողովուրդն է այդպես ցանկացել։ Միևնույն ժամանակ, ըստ թերթի, ստորագրահավաք տեղի չի ունեցել։

Ստեփան Շահումյանի անունով է կոչվել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը և Լոռու մարզի Ստեփանավան քաղաքը, իսկ Արցախի կենտրոնում նախկինում Շահումյանի արձանն էր տեղակայված, իսկ հրապարակը կոչվել էր Շահումյանի հրապարակ։

Leave a Comment