ԱՄՆ-ն խնդրանքով դիմել է Նեթանյահուին


Միջազգային


Վաշինգտոնը և Բեյրութը խնդրել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին դադարեցնել Լիբանանի վրա ավիահարվածները մինչև հաջորդ շաբաթ նախատեսված ուղիղ բանակցությունները:

Այս մսին հաղորդում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Երկու աղբյուրների համաձայն՝ Լիբանանի կառավարությունը, ամերիկյան միջնորդների միջոցով, խնդրել է Իսրայելին դրական քայլ անել հանդիպումից առաջ և դադարեցնել Լիբանանի վրա ավիահարվածները։ Լիբանանցիները առաջարկել են, որ իսրայելցիները վերադառնան նախորդ հրադադարի համաձայնագրի պայմաններին և հարվածեն միայն «Հեզբոլլահ»-ի հետ կապված անմիջական սպառնալիքներին։

Աղբյուրները նշել են, որ ԱՄՆ-ն աջակցում է Լիբանանի խնդրանքին և կոչ է անում Իսրայելին ընդունել այն։ Հոդվածում նշվում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն վերանայում է խնդրանքը և դեռևս որոշում չի կայացրել։


Leave a Comment