Վերջին տվյալների համաձայն՝ Իրանի դեմ գործողության սկզբից ի վեր վիրավորվել է առնվազն 390 ամերիկացի զինծառայող, հաղորդել է Պենտագոնը։
Նրանցից 346-ը վիրավորվել են անմիջականորեն մարտական գործողությունների ժամանակ, այդ թվում՝ 231 բանակային անձնակազմ, 63 նավատորմի նավաստի, 19 ծովային հետևակային և 33 ռազմաօդային ուժերի անձնակազմ։
Զեկույցում նշվում է, որ վիրավոր զինծառայողների մեծ մասն արդեն վերադարձել է ծառայության։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը, վիրավոր ամերիկացի զինծառայողների մեծ մասը վիրավորվել է իրանական անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով։
Մինչ օրս մարտական գործողությունների ժամանակ զոհվել է 13 ամերիկացի զինծառայող, այդ թվում՝ վեցը Քուվեյթում և մեկը՝ Սաուդյան Արաբիայում։ Մնացածը զոհվել են ամերիկյան տանկերի ինքնաթիռի վթարի հետևանքով։