Շատ տխուր իրադարձություններ են տեղի ունեցել. Փաշինյանը՝ 6 մարդու կյանք խլած վթարի մասին



News.am-ը գրում է․


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձել է նախօրեին Աղինում վեց մարդու կյանք խլած ողբերգական վթարին։


«Իհարկե, շատ տխուր իրադարձություններ են տեղի ունեցել, խնդրում ենք ճանապարհներին լինել հնարավորինս զգույշ և պահել հնարավորինս երթևեկության կանոնները, որովհետև նաև հիմա ճանապարհների լավ վիճակը երբեմն լրացուցիչ գայթակղություն է վարորդների համար, ավելի արագ վարել մեքենաները, ինչը բերում է շատ ցավալի դեպքերի»,– ասել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ երեկ Արմավիր–Գյումրի ավտոճանապարհին տեղի էր ունեցել ողբերգական վթար, ինչի հետեւանքով զոհվել է 6 քաղաքացի, այդ թվում երկու մանկահասակ երեխա։ 5 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց, նրանց թվում երեք երեխա կա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment