PressMedia.am | Աննա Մանուչարյանի նոր ֆոտոշարքը



Life



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Դերասանուհի Աննա Մանուչարյանն Ինստագրամում նոր ֆոտոշարք է հրապարակել:  Նա արդեն տևական ժամանակ է ապրում և աշխատում է ԱՄՆ-ում:

Վերջերս Tert.am Life-ին տված հարցազրույցի ժամանակ դերասանուհին պատմել էր, որ չափազանց բարդ էր ամեն ինչ թողնել Հայաստանում և Միացյալ նահանգներում սկսել 0-ից:

«Հեշտ չէ թողնել այն ամենը, ինչ տարիներ շարունակ կառուցել ես, բայց երբեմն կյանքը մեզ տանում է նոր ճանապարհներով՝ նոր փորձառությունների, նոր մարդկանց և նոր հնարավորությունների հանդիպելու։
Եվ որպեսզի աճ գրանցես քո կյանքում, պիտի դուրս գաս քեզ համար արդեն հարմարավետ դարձած գոտուց և փորձես նորը, բացահայտես նոր ուղիներ։ Ճամփորդելու պես մի բան է:
Վստահ եմ, որ յուրաքանչյուր նման քայլ, որքան էլ դժվար լինի սկզբում, վերջում մարդուն դարձնում է ավելի ուժեղ, ավելի հասուն և շնորհակալ կյանքի յուրաքանչյուր նոր հնարավորության համար»,- պատմել էր  մեր Աննա Մանուչարյանը:



Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment