Իրանն առանձնազրույցներում խոստանում է հրաժարվել միջուկային զենքից. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թեհրանը անձնական շփումների ժամանակ պատրաստակամություն է հայտնում հրաժարվել միջուկային զենքից, սակայն հրապարակավ շարունակում է պնդել ուրանի հարստացման իր իրավունքը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

The New York Post-ին տված հարցազրույցում Թրամփը նշել է, որ իրանական կողմը «դեմ առ դեմ» հանդիպումներում խոստանում է ամբողջությամբ լուծարել միջուկային զինանոցը, մինչդեռ մամուլի համար արվող հայտարարություններում պահպանում է նախկին հռետորաբանությունը։

Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ վստահ չէ՝ արդյոք Թեհրանն անկեղծ է իր խոստումներում, և նշել է, որ պետք է սպասել հետագա զարգացումներին։

Leave a Comment