Սամվել Կարապետյանը վաղվա հանրահավաքին հանդես կգա ուղերձով – armeniatoday.am

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը վաղվա հանրահավաքին հանդես կգա ուղերձով, հայտարարել է կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

«Վաղը հիշարժան օր է։ Յոթամսյա կալանքից հետո, խոսքի իրավունքի սահմանափակումից հետո Սամվել Կարապետյանն առաջին անգամ հանդես կգա հանրային ուղերձով վաղվա հանրահավաքի մասնակիցների համար», – ասել է նա։

«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը տեղի կունենա ապրիլի 11-ին, ժամը 17:00-ին, Երևանի կենտրոնում՝ «Ազատության» հրապարակում։

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հրապարակել էր 36 թեկնածուների անունները, որոնցով կներկայանա առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է, իսկ թեկնածուների ամբողջական ցանկը կներկայացվի ապրիլի 11-ին կայանալիք հանրահավաքի ժամանակ։

«Քաղաքացիական պայմանագիրը» Ընտրական օրենսգրքում Աժ հրատապ նիստով ընդունված նոր փոփոխություններով արգելել էր դաշինքների անվանումներում անձնանուններ օգտագործել։ «Ուժեղ Հայաստանը», որը մտադիր էր ընտրություններին մասնակցել «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքով, նախագիծը որակել էր որպես իշխանությունների փորձ՝ խոչընդոտելու իրենց նախընտրական քարոզարշավը։

Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել մեկ տասնյակից ավելի քաղաքական ուժեր։ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Միասնության թևեր» նախաձեռնությունը, Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) և այլ քաղաքական ուժեր հայտարարել էին ընտրություններին մասնակցելու մտադրության մասին:

Ընտրական քարտեզի մասին ավելին կարող եք իմանալ Armenia Todayտեսանյութում:

Leave a Comment